Ներքին 4 տարի առաջ - 19:24 27-07-2021

Արա Խզմալյանն աշխատանքային այցով Սյունիքում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:

Այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանի հետ: Տնօրենները ներկայացրել են իրենց ղեկավարած մշակութային կառույցների հիմնական խնդիրները՝ ինչպես համավարակի սահմանափակումներով և դրա հետևանքներով պայմանավորված, այնպես էլ գույքային և տեխնիկական խնդիրների տեսանկյունից:

Հանդիպման կարևոր քննարկումներից էին նաև ԿԳՄՍՆ-ի սահմանած առաջնահերթությունները, որոնց համաձայն՝ սահմանամերձ համայնքները պետք է առանձնանան մշակութային ակտիվ կյանքով, ինչի նպատակով էլ նախարարությունը պետական աջակցության դրամաշնորհներն առաջնահերթ տրամադրում է այն նախագծերին, որոնք մասամբ կամ ամբողջությամբ իրականացվում են սահմանամերձ համայնքներում: Այդ համատեքստում ընդգծվել է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի հյուրախաղերը Սյունիքում և Արցախում, ինչը դրական մեծ արձագանք է գտել սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն մայրաքաղաքի երիտասարդ ռեժիսորների գործուղման հարցին՝ նոր բեմադրություններ իրականացնելու նպատակով: Այնուհետև քննարկվել են թատրոնի փոքր դահլիճի վերազինման, այդ թվում՝ նաև լուսաձայնային տեխնիկայի ձեռքբերման հարցերը: Նշենք, որ թատրոնի փոքր դահլիճը հիմնականում ծառայում է մանկապատանեկան ներկայացումների և միջոցառումների համար, որոնք նպաստում են երեխաների ներգրավվածությանը մշակութային կյանքին և գեղագիտական կրթությանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին նվիրված՝ հուլիսի 27-28-ին համերգներով հանդես կգա Կապանում և Գորիսում: Հայաստանի պետական կամերային նվագախումբը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգներին մասնակցելու են «Վահագն Հայրապետյան» տրիոն (Վահագն Հայրապետյան, դաշնամուր, վոկալ, Արման Մնացականյան, հարվածային գործիքներ, Մակար Նովիկով, կոնտրաբաս, մենակատարներ՝ Մավր Մկրտչյան (բարիտոն), Սոֆյա Սայադյան (սոպրոնո), Դանիել Մելքոնյան (շեփոր)):

Կարևորելով սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի անհրաժեշտությունը՝ հուլիսի 28-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ղեկավարների հետ կայցելի Հին Խնձորեսկ և Հին Խոտ գյուղատեղիներ՝ քննարկելու ներդրումային ծրագրերին առնչվող հարցերն ու հեռանկարները:

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը