Ներքին 4 տարի առաջ - 13:15 27-07-2021

Արցախցիների 68 հազար դրամները մեկ ամսով ուշացրել են

44-օրյա պատերազմի տնտեսական եւ սոցիալական հետեւանքները մեղմելու նպատակով կառավարությունն աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում արցախցիների համար: Որպես պետական աջակցություն տրամադրվող ամսական 68 հազար դրամը, ըստ կառավարության կայքում նշված ժամկետների, շահառուները պետք է ստանան յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչեւ հաջորդ ամսվա 5-ը:

Սակայն, ըստ շահառուների վկայությունների, գումարները վերջին շրջանում 5-15 օր ուշացումով են իրենց հասնում, բայց հունիսի վճարումն ուշացել է ուղիղ մեկ ամսով:

Մոտ 80 հազար արցախցիներ են օգտվում այս ծրագրից: Բացառություն են կազմում 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի ներկայացուցիչները: Շատերի համար այս 68 հազարական դրամը միակ կայուն եկամուտն է, սակայն արդեն մեկ ամիս է եւ մի քանի օր էլ ավելի, որ նրանք փող չեն ստացել:

Այս մասին «Հրապարակին» հայտնեց Մատաղիսի բնակիչ Կարեն Շիրինյանը: Նախկինում՝ մինչեւ պատերազմը, նա կնոջ հետ բնակվել է Քաշաթաղի շրջանում, իսկ պատերազմի ժամանակ ընտանիքով տեղափոխվել է Մատաղիսի զորամաս, որտեղ աշխատել է որպես շեֆ խոհարար ու պատերազմից հետո տարհանվել է: Այժմ վարձով բնակվում է Երեւանի Քանաքեռ համայնքում: «Մեկ ամիս է՝ փողն ուշանում է: Կինս եւ երեխաս են ստանում: Մի քանի անգամ զանգել եմ, ասում են՝ էս շաբաթ կստանաք, մյուս շաբաթ կստանաք, քիչ առաջ էլ զանգեցի, Արցախի սոցապն ասեց՝ ֆինանսավորում չկա, գումարը դեռ չի փոխանցվել: Մարդկանց համար ժամանակին փող ստանալը կարեւոր է, ստեղ շատերը վարձով են մնում, ու որոշ տնատերեր արդեն հանել են արցախցիներին տներից՝ վարձն ուշացնելու պատճառով»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ պատասխանեցին, որ ուշացման պատճառն այն է, որ հերթական հատկացումը պետք է հաստատվեր կառավարության նիստով, քանի որ ամեն անգամ բյուջեն է նայվում եւ որոշվում է, թե ինչ գումարներից կատարել բաշխումը: «Անցյալ շաբաթ նիստ մտավ, հաստատվեց, առաջիկա երկու օրում փոխանցումները տեղ կհասնեն: Մեր կողմից արդեն գումարները մեծ մասամբ փոխանցվել են»,- ասում է նախարարության խոսնակը: Ըստ նրա, Կարմիր խաչը, որը փոխանցում է գումարի մի մասը, արդեն փոխանցել է: Կարմիր խաչն ապահովում է Հայաստանում բնակվող արցախցիների գումարային աջակցության մի մասը:

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը