Ներքին 4 տարի առաջ - 15:38 19-07-2021

Հայտնի են ԱԺ նախագահի և փոխնախագահների անունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Այո, շրջանառվում են նաև փոխնախագահների անուններ՝ Հակոբ Արշակյանի և Ռուբեն Ռուբինյանը, դա նույնպես համապատասխանում է իրականությանը:

Քննարկումներ կան, թե ովքեր պետք է լինեն գործադիրում, բայց կոնկրետ ով որտեղ, այս պահի դրությամբ չեմ կարող ասել»,-ասաց նա:

Հարցին, թե Արարատ Միրզոյանի անունը ևս շոշափվո՞ւմ է գործադիր մարմնում պաշտոն զբաղեցնողների շարքում, պատգամավորը պատասխանեց. «Տեղեկություն չունեմ Արարատ Միրզոյանի վերաբերյալ, բայց քննարկումներն, այո բնականաբար արդեն սկսվել են, թե ցուցակի որ համարը պետք է մնա պատգամավոր և ովքեր պետք է գնան գործադիր մարմնում աշխատելու:

Ավարտել ենք այդ քննարկումները: Դրանք մեծ հաշվով տեղի են ունեցել վարչության կազմով: Ես վարչության անդամ չեմ, շատ մանրամասներին չեմ տիրապետում»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է որոշվել, որ ԱԺ նախագահը պետք է լինի Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Ինչպես գիտեք, մեր կուսակցությունում շատ բուռն քննարկումներ են տեղի ունենում: Չգիտեմ՝ ինքնառաջադրվել էր, թե ինչ-որ մեկն առաջադրել է, բայց քննարկումների արդյունքում կուսակցությունն ունեցող որոշում, որ Ալեն Սիմոնյանը պետք է լինի ԱԺ նախագահի մեր թեկնածուն»:

Ամենից շատ դիտված

19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը
20:31 Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
18:54 Մասնավոր մանկապարտեզից 6-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
17:43 Սա կուլակաթափության դասական դրսևորում է․ Սուրենյանցը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
21:30 Ինչ է շահել ժողովուրդը Փաշինյանի կարդալու արդյունքում
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից