Ներքին 5 տարի առաջ - 22:40 12-06-2021

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մրցանակակիրների անունները հայտնի կդառնան հունիսի 12-ին

Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրների անունները հայտնի կդառնան հունիսի 12-ին:

Եզրափակիչ փուլ անցած դիրիժորներից է Զեկե Ֆետրոուն, որը Հայաստան է ժամանել ԱՄՆ-ից: Նա խոստովանում է, որ բազմիցս է լսել Խաչատրյանի մրցույթի մասին: Ասում է, որ շոյված է, որ աշխարհի տարբեր երկրների դիրիժորների հետ իրեն էլ հնարավորություն տրվեց մասնակցելու այս խոշորագույն մշակութային իրադարձությանը։ Ֆետրոուն իր գործունեության ընթացքում հաճախ չի առնչվել Խաչատրյանի երաժշտությանը, այդ իսկ պատճառով, մրցույթն իր համար հետաքրքիր է նաև այդ առումով: Դիրիժորը մրցույթին նախապատրաստվելիս և Հայաստանում բացահայտում է հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները: Նրան հիացրել է «Սպարտակ» բալետը, երաժիշտը նաև յուրահատուկ է համարում Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան: Զեկե Ֆետրոուն վստահեցնում է, որ այսուհետև հաճախ կկատարի Խաչատրյանի գործերը տարբեր բեմերում։

Էլայազ Բրաունը նույնպես պայքարում է մրցույթի հաղթողի կոչման համար։ Դարձյալ ԱՄՆ-ից է։ Ասում է, որ երբ բեմ է բարձրանում, մոռանում է ամեն ինչի մասին և ընկղմվում երաժշտության մեջ։ Մրցույթի ընթացքում էլ բեմում միայն մի նպատակ ունի՝ երաժշտության իր ընկալումները ճիշտ հասցնել ունկնդրին։

Ավանդույթի համաձայն՝ Ա. Խաչատրյանի անվան մրցույթը մեկնարկում է մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, կոմպոզիտորի անվան համերգասրահում: Մրցույթի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է:

Մրցույթն անցկացվում է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ» մասնագիտություններով: 2021-ին՝ դիրիժորություն մասնագիտությամբ։

Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է: Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով էլ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան