Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:34 16-07-2021

Գորիսի քաղաքապետի դեմ ցուցմունք է տվել Քարահունջի ղեկավարը. փաստաբան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Նշենք, որ քիչ առաջ դատարանը Գորիսի քաղաքապետին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

«Շարունակենք պայքարել, որպեսզի հասնենք արդարությանը։ Սա նախադեպը չունեցող բան է, որովհետեւ մի անձի հակասական ցուցմունքով կարող են մի ամբողջ համայնքի գլխատել։ Մի անձը, որը սկզբից ցուցմունքը հերքել է, օրեր անց ինչ-որ ցուցմունք է տվել»,- նշեց նա։

Հարցին՝ ո՞վ է Առուշանյանի դեմ ցուցմունք տվող անձը, փաստաբանն ասաց. «Կալանավորված, տարեց կին է եղել, Քարահունջի ղեկավարի մասին է խոսքը։ Նա սկզբից հերքել է, որ Առուշանյանը որեւէ բան է ասել, օրեր անց հարցաքննել են, մի ցուցմունքով ասել է՝ այո, Առուշանյանն ասել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկեն։ Տեղեկություններ ունենք, որ մի փեսան մի իրավապահ համակարգի աշխատակից է, մյուսը՝ դատախազ է։ Մի բան չի եղել, որ քննիչի միջնորդության մեջ գրվածից մենք թողենք քարը քարի վրա, դատարանը գլխով համաձայնության նշաններ էր տալիս. բա էս ի՞նչ թատրոն է։ Միանգամից կցեք ՀՔԾ-ին, պրծնենք, ինչի՞ ենք գալիս այստեղ, ինչի՞ ենք այսքան խոսում, գրում, ջնջում։ Վերաքննիչում գոնե մի քիչ հույսեր ունենք»։

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
15:52 Բրիտանական թագավորական ընտանիքը կհամալրվի հայկական ծագում ունեցող առաջին անդամով
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել