Արտաքին 5 տարի առաջ - 17:54 06-07-2021

Բայդենը որոշել է վերանայել ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը

ԱՄՆ իշխանությունները մտադիր են վերանայել արտաքին քաղաքականության նկատմամբ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը: Առաջին հերթին դա վերաբերում է պատժամիջոցային քաղաքականությանը:

Ամռան վերջին իրավիճակի ուսումնասիրությունը կավարտվի, հայտնում է The Wall Street Journal-ը: Այժմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է նահանջել այլ երկրների նկատմամբ «լայնածավալ ճնշման արշավներից»: Նրանք կձգտեն խուսափել իրենց տնտեսական վնաս պատճառելուց, ինչպես նաև գործել դաշնակիցների հետ միասին:

Մասնավորապես, Վաշինգտոնը կարող է թուլացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը: Նախագահի աշխատակազմի աղբյուրները նշում են, որ Բայդենի նախորդի՝ Դոնալդ Թրամփի թիմը պատժամիջոցներից օգտվել է որպես արտաքին քաղաքական գործիք: Այսպիսով, Վաշինգտոնը ճնշում է գործադրել Իրանի, Հյուսիսային Կորեայի և Վենեսուելայի տնտեսությունների վրա: Սակայն դա չի փոխել Թեհրանի, Փհենյանի և Կարակասի վարքը: Բայդենի վարչակազմն այժմ կարծում է, որ պատժամիջոցները պետք է մաս կազմեն ավելի լայն դիվանագիտական ​​միջոցների:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից