Արտաքին 5 տարի առաջ - 13:17 03-07-2021

Սննդաբանը թվարկել է աշխուժացնող ազդեցություն ունեցող մթերքները

Որոշ մթերքներ օգնում են մարդուն առույգանալ, իսկ մյուսները, ընդհակառակը, հանգստացնող ազդեցություն ունեն: Այս մասին պատմել է Սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ, սննդաբան Աննա Բելոուսովան:

Նա նշել է, որ թարմացնող ազդեցություն ունեն ոչ միայն սուրճը, այլև ցիտրուսային հյութերը (նարինջ, թուրինջ, մանդարին): Հատապտուղների և մրգերի մեծ մասը կարող է առույգություն հաղորդել: Դրանց շարքում սննդաբանն առանձնացրել է կեռասը, բալը, ելակը, հապալասը և սև հաղարջը:

Բժիշկը Radio Sputnik-ին տված հարցազրույցում բացատրել է, որ նյարդային համակարգը կարելի է խթանել բանջարեղենի՝ սմբուկի, թարմ սոխի ու սխտորի օգնությամբ: Ըստ Բելոուսովայի՝ տանձն ու սալորը հանգստացնող հատկություններ ունեն: Ջերմային մշակումից հետո նման հատկություններ են ձեռք բերում դդմիկն ու դդումը:

Ձուկն ու միսը նույնպես խթանող ազդեցություն են ունենում, եթե պատրաստվում են շատ համեմունքներով և աղով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը