Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 09:03 02-07-2021

Սպիտակ տանը կանանց և տղամարդկանց աշխատավարձերը գրեթե հավասար են

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Սպիտակ տանը զգալիորեն փոխվել է՝ համեմատած ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի հետ․ այժմ ավելի շատ կանայք են աշխատում ամերիկյան առաջնորդի նստավայրում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Համաձայն Բայդենի ենթակայության տակ գտնվող Սպիտակ տան վարչակազմի ֆինանսական զեկույցի՝ կանայք, որոնք կազմում են աշխատակիցների 60%-ը, ստանում է մնացած 40% տղամարդկանցից պակաս: Կին աշխատողների միջին աշխատավարձը $ 93,752 էր, իսկ տղամարգկանց միջին աշխատավարձը՝ 94,639 $: Սպիտակ տունը այս իրավիճակն անվանել է «մոտավորապես հավասար»` մինչև 1% տարբերությամբ:

Դոնալդ Թրամփի վարչակազմում կանայք ստանում էին տղամարդկանցից միջին հաշվով 31% պակաս, և այդ տարբերությունը հաշվարկվում էր տասնյակ հազարավոր դոլարներ:

Հաղորդվում է, որ Սպիտակ տան ամենամեծ աշխատավարձը՝ $ 180,000, ստանում է 22 մարդ, որոնցից 13-ը կանայք են, այդ թվում, օրինակ, մամուլի քարտուղար Ջեն Փսակին և Ներքին քաղաքականության խորհրդի տնօրեն Սյուզան Ռայսը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք