Երևան +13°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:31 01-07-2021

Շվեդիայում 14 տարվա մեջ առաջին անգամ ոստիկանի են սպանել

Շվեդիայում 14 տարվա մեջ առաջին անգամ ոստիկանի են սպանել. նա սպանվել է Գյոտեբորգ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այս մասին հաղորդում է Aftonbladet պարբերականը:

30-ամյա ոստիկանը վերջերս էր անցել աշխատանքի: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 30-ի գիշերը. տղամարդը հերթապահության ժամանակ զրուցում էր երկու անհայտ անձանց հետ: Ականատեսների խոսքով, անսպասելիորեն մի մեքենա է անցել կողքով, որից և կրակել են ոստիկանին: Նա նույն գիշերը մահացել է վնասվածքներից:

Ոստիկանությունը կարծում է, որ հանցագործները դիտավորյալ հետապնդել են իրավապահին և կրակել նրան: Դեպքը համեմատում են տիպիկ մահապատժի հետ:

Ներկայումս իրավապահ մարմինների աշխատակիցները հարցաքննում են ականատեսներին: Առայժմ ոչ ոք չի կալանավորվել կամ ձերբակալվել: Aftonbladet-ը հիշեցնում է, որ վերջին անգամ այդպիսի դեպք տեղի է ունեցել 2007 թվականին: