Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 20:43 29-06-2021

Հարավային Աֆրիկայում նախկին նախագահին բանտ են ուղարկել՝ դատարանի որոշումն արհամարհելու համար

Հարավային Աֆրիկայի Սահմանադրական դատարանը նախկին նախագահ Ջեյքոբ Զումային դատապարտել է 15 ամսվա ազատազրկման՝ դատարանի նկատմամբ արհամարհանքի համար։ Այս մասին հաղորդում է NBC-ն:

Ջեյքոբ Զուման, որը ներկայումս հետաքննվում է 2009-2018 թվականներին իր պաշտոնավարման ընթացքում կոռուպցիայի մեղադրանքով, չի կատարել դատարանի որոշումը՝ դատարան ներկայանալու մասին: Նրան հրամայված էր ներկայանալ Կվասուլու-Նատալ նահանգի Նկանդլա քաղաքում գտնվող ոստիկանական բաժանմունք կամ Յոհանեսբուրգի ոստիկանության բաժին:

«Դատավճիռը հավասարապես հաղթանակ է Հարավային Աֆրիկայում օրենքի գերակայության համար` կարևորելով մեր դատական ​​համակարգի անկախությունը: Դա մեր հաղթած ժողովրդավարության կենտրոնական հենարանն է»,- ասել է ActionSA կուսակցության առաջնորդ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Հերման Մաշաբան:

Հարավաֆրիկյան Հանրապետության պատմության մեջ սա նմանատիպ առաջին դեպքն է:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին