Արտաքին 5 տարի առաջ - 16:44 26-06-2021

«Ձեր քաղաքական կուրսը վայելում է ժողովրդական աջակցություն». Տոկաևը՝ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Վարչապետի աշխատակազմը:

Ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ղազախստանի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Քվեարկության արդյունքները համոզիչ վկայությունն են այն բանի, որ պետականության ամրապնդմանը, ազգային միասնությանը և երկրում իրավիճակի կայունացմանը միտված Ձեր քաղաքական կուրսը վայելում է ժողովրդական աջակցություն:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ղազախա-հայկական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման շրջանակում:

Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ` ի նպաստ բարեկամ Հայաստանի բարօրության»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը

Ձեզ գուցե հետաքրքրի