Վրաստանում կորոնավիրուսի վարակի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է ևս 17 պացիենտ: Համավարակի ընթացքում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 5228-ի:
Stopcov.ge կառավարական պորտալի տվյալներով՝ երկրում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 656 նոր դեպք: Նախօրեին անցկացվել է 30.469 թեստ. ՊՇՌ թեստեր՝ 14.525, հակագենի արագ թեստեր՝ 15.944:
Առողջացել է ևս 861 պացիենտ: COVID-19 հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում կազմում է 361.484, առողջացածներինը՝ 347.653: