Ավելին 5 տարի առաջ - 23:37 19-06-2021

Երգչուհի MakSim-ին բժիշկները արհեստական ​​կոմայի մեջ են դրել

Վերջերս MakSim-ը հայտնվել էր մայրաքաղաքի կլինիկաներից մեկում էր՝ թոքաբորբով և թոքերի 40% ախտահարմամբ: Չնայած բժիշկների ջանքերին՝ երգչուհու վիճակը վատթարանում է. նա շնչում է շնչառական սարքի օգնությամբ:

Հիվանդության առաջին ախտանշանները MakSim-ի մոտ հայտնվել են մեկ շաբաթ առաջ՝ համերգի նախօրեին: Արտիստը կորոնավիրուսի թեստ է հանձնել, սակայն պատասխանը բացասական է եղել, և որոշել է չչեղարկել համերգը: Մի քանի օր անց 38-ամյա երգչուհին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է մոսկովյան կլինիկաներից մեկը. բժիշկները նրա մոտ ախտորոշել են թոքաբորբ և թոքերի 40% ախտահարում:

Ինչպես հայտնի է դարձել StarHit-ին, չնայած լավագույն բժիշկների ինտենսիվ թերապիային և շուրջօրյա խնամքին՝ երեկ MakSim-ի վիճակը վատացել է։

«Ինչ-որ պահի հիվանդը խնդիրներ ուներ ինքնուրույն շնչառության հետ, քանի որ թոքերի ախտահարումն աճում է: Սկզբում բժիշկները փորձել են ոչ ինվազիվ օդափոխություն, բայց դա շատ էլ չի օգնել: Որոշվել է աղջկան արհեստական ​​կոմայի մեջ դնել, սա կոչվում է նաև դեղորայքային քուն՝ ներքին օրգանների բեռը նվազեցնելու, թթվածնային սովից խուսափելու համար», - հաղորդում է StarHit-ը։ «Այժմ իրականացվում է օրգանիզմի համապարփակ հետազոտություն՝ հիվանդության ազդեցության վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու և բուժման հետագա ռազմավարություն մշակելու համար»:

Երգչուհու ինքնազգացողության վատացման մասին տեղեկությունը հաստատել է նրա PR տնօրենը: «MakSim-ը, սակայն, այժմ միացված է արհեստական շնչառության սարքին, բայց խուճապի կարիք չկա․ նա շատ լավ բժիշկների ձեռքում է, իրավիճակը վերահսկվում է: Նախորդ օրը, երբ մենք հեռախոսով խոսում էինք, Մարինան մարտական ​​էր տրամադրված, ասաց, որ իր հետ ամեն ինչ լավ կլինի» ,- StarHit-ին ասել է Յանա Բոգուշևսկայան:

Երգչուհոը հարազատներն ու ընկերները մշտական ​​կապի մեջ են հիվանդանոցի և բժիշկների հետ: Իրավիճակը բարդանում է աղջկա առողջական մի շարք խնդիրների պատճառով. MakSim-ի մարմինը թուլացել է երկար ապաքինվելուց հետո, որի կարիքը նա ունեցել էր մի քանի տարի առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո:

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
09:00 Հերթը հասավ օդանավակայանին
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
12:14 Երևանում օտարերկրացին ահազանգել է, որ ԲԿ-ներից մեկում առանց իր համաձայնության ամբողջությամբ հեռացրել են իր աջ ամորձին
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի