ԵՎՐՈ-2020. Նիդերլանդները երկրորդ հաղթանակը տոնեց ու ստանձնեց խմբի առաջատարությունը
copy image url

ԵՎՐՈ-2020. Նիդերլանդները երկրորդ հաղթանակը տոնեց ու ստանձնեց խմբի առաջատարությունը

Սպորտ 3 տարի առաջ - 01:26 18-06-2021

ԵՎՐՈ-2020-ի շրջանակում ընթանում են երկրորդ տուրի հանդիպումները:

C խմբում երկրորդ տուրից հետո 6 միավորով միանձնյա առաջատարը Նիդերլանդների հավաքականն է: 2-րդ տուրում հոլանդացիները 2-0 հաշվով հաղթանակի հասան Ավստրիայի հավաքականի նկատմամբ: Խաղի առաջին ու հաղթական գնդակը խաղասկզբում 11 մետրից խփեց Մեմֆիս Դեպայը: 67-րդ րոպեին նոմինալ դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Դումֆրիսը՝ 2-0: Ի դեպ, Դումֆրիսը երկրորդ գոլը խփեց Եվրոպայի այս առաջնությունում: