Երևան +12°
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:08 03-05-2022

«Հրաշք սերունդ ունենք». «Մինորա» մշակութային կենտրոնը տոնեց հիմնադրման 20-ամյակը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Մայիսի 1-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հաճելի իրարանցում էր: Միջանցքներում այս ու այն կողմ էին շտապում տոնական զգեստներ հագած հյուրերը, պարային խմբերի ներկայացուցիչները: Առիթը տոնական էր: «Մինորա» մշակութային կենտրոնը տոնում էր հիմնադրման 20-ամյակը:

Դեռ տարիներ առաջ Ռոլանդ Աբրահամյանը հիմնադրեց այս կենտրոնը` մեր մշակույթը տարածելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու և աջակցելու նպատակով: Քսան տարվա ընթացքում կենտրոնը բարեգործական բազմաթիվ համերգներ է կազմակերպել զորամասերում, մանկատներում և ծերատներում: Պետական տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է մրցանակների և պատվոգրերի` հայ մշակույթի տարածմանն ու զարգացմանը նպաստելու համար: Կենտրոնը համագործակցում է ԱՊՀ երկրների ամենատարբեր մշակութային կենտրոնների հետ:

«Մինորայի» 20-ամյակին նվիրված գալա-համերգին իրենց կատարումներով հանդես եկան հանրապետության պարային խմբերը, իրենց կատարումները հյուրերին ներկայացրեցին Ռուբեն Սասունցին, որը հանդես եկավ ազգագրական երգերի շարանով, կատարման ընթացքում պարում էին ոչ միայն բեմում, այլ նաև դահլիճում, Գայանե Արզումանյանը, որի կատարմամբ «Արցախը» այլ զգացողություններ առաջացրեց հյուրերի մոտ, և կատարման ավարտից հետո էլ ծափահարությունները չէին դադարում, Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը, որի կատարմամբ «Տոտիկ յար»-ը աշխուժացրեց ու պարային տրամադրություն հաղորդեց ներկաներին, որոնք նաև չդադարող ծափահարություններով շնորհավորեցին Անդրանիկ Սարկավագի ծննդյան օրը, որը համընկել էր կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառման հետ:


Ու մինչ համերգասրահի փոքր դահլիճի բեմը բառի ամենաուղիղ իմաստով դղրդում էր պարային խմբերի ոտքերի տակ, զրուցեցինք կենտրոնի տնօրեն Ռոլանդ Աբրահամյանի հետ: Այս գալա-համերգը գալիս է ապացուցելու, որ քրտնաջան աշխատանքի արդյունքում կարելի է հասնել ցանկալի հանգրվանի, երբ ցանկությունդ հայկական մշակույթը տարածելն է, պետք է, որ վաստակած արդյունքն էլ ունենաս, սակայն 20 տարվա ընթացքում, վստահաբար, անհնար է եղել առանց դժվարությունների: Իսկ դժվարությունների և դրանց հաղթահարման ճանապարհների մասին խոսելն ավելի կարևոր է, քանի որ դա շարժիչ գործոն է դառնում նաև մյուսների համար: Աբրահամյանն ասում է` դժվարություններ, իհարկե, եղել են, բայց կարո՞ղ ենք որպես օրինակ բերել մեկ աշխատանք, որի կատարման ընթացքում դժվարությունների չենք հանդիպում: «Ամեն ինչ կախված է մարդուց: Ես բնավորությամբ շատ ուժեղ մարդ եմ, ամեն դժվարություն կանցնեմ:

Իհարկե, կարևոր է նաև ուժեղ ու լավ թիմ ունենալը: Եղել են լավ օրեր, հիասքանչ օրեր, երբ առիթ ենք ունեցել լինելու տարբեր երկրներում ու քաղաքներում: Մեր արձանագրած արդյունքների համար շնորհակալ եմ իմ անձնակազմից և իմ աջակիցներից, որոնք արդեն 20 տարուց ավելի է, ինչ իմ կողքին են` Զառա Արամյանը, Աշոտ Ղազարյանը, Նանեն և այլք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մշակութային կենտրոնի տնօրենը:

Նշում է` ամենավատ տարին 2020 թվականն էր: «Պանդեմիա, իսկ հետո պատերազմ: Համավարակի ժամանակ` երկու-երեք ամսվա ընթացքում, կազմակերպեցինք օնլայն մրցույթներ, որոնց միացան նաև արտերկրից: Ավելի պարզ ասած` այդ ընթացքում մեր մշակույթի գործիչները պարապուրդի չմատնվեցին, չէինք ցանկանում, որ նրանք ընկճվեն: Օնլայն տարբերակով միջոցառումներ էինք կազմակերպում, մրցույթներ, իսկ հաղթողներին ուղարկում էինք մրցանակները, ասենք, փոստով կամ այլ տարբերակով: Դե իսկ պատերազմի ժամանակ մեր թիմը բարեգործությամբ էր զբաղված, որի համար ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է, որ իրենց առաջին քայլերը սկսել են դեռևս 2000 թվականին: «Այդ տարիներին նկատեցի, որ փառատոններն ու միջոցառումները շատ քիչ են և ընկերներիս հետ միասին որոշեցինք համախմբել Հայաստանի Հանրապետության պարարվեստի գործիչներին: 2000 թ.-ին ծնվեց «Գարուն 2000» խորագրով երգի և պարի փառատոնը: Դրանով սկսվեց մեր բուռն գործունեությունը, սկսեցինք շրջել տարբեր երկրներով, ներկայացնել մեր ազգային մշակույթը»,-նշում է նա:


Իսկ վերջում` մենք մաղթեցինք, որ 20-ամյա հոբել յանը դառնա 40, իսկ հետո 60-ամյա հոբել յան, որոնք կնշվեն ավելի մեծ դահլիճներում, բայց մեկ բան` այն է մասնակիցների և հանդիսատեսի ոգևորությունը ոչ միայն մնա նույնը, այլ եռապատկվի:

Ռոնալդ Աբրահամյանը նշում է` իր ամենամեծ աջակիցը մեր ժողովուրդն է: «Մեր հանդիսատեսը միշտ մեր կողքին է, մեր ցանկացած բեմելը նախ և առաջ նրա համար է: 2000ական թվականներից մեր աչքի առաջ մեր երեխաները մեծացան, հիմա արդեն նրանցից շատերը ղեկավարում են պարային խմբեր: Սերունդներ են փոխվում, հիմա էլ հրաշք սերունդ և երեխաներ ունենք: Մեր ընտրած ճանապարհին հաջողություն եմ մաղթում բոլորիս»,-եզրափակում է Ռոլանդ Աբրահամյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com