ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ-ին պետք է ընդամենը 10 տրիլիոն դոլար վճարի որպես համավարակի պատճառած վնասի փոխհատուցում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ բոլոր երկրները պետք է համախմբվեն և Չինաստանից պահանջեն նվազագույնը 10 տրիլիոն դոլար վճարել կորոնավիրուսի պատճառած վնասները փոխհատուցելու համար:
«Այս անգամ խոսքը միայն մեզ վճարելու մասին է, աշխարհի մյուս երկրների համար այդ թիվն ավելի բարձր է լինելու: Ամբողջ երկրներ են ավերվել նրանց արածի պատճառով»,- մեջբերվում են նախկին նախագահի խոսքերը: