Արտաքին 5 տարի առաջ - 09:25 12-03-2021

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ 1400 ԱՄՆ ԴՈԼԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՆԱԼՈՒ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համավարակի պայմաններում տնտեսության խթանման միջոցների 1,9 տրիլիոն դոլար արժողությամբ նոր փաթեթ է ստորագրել: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

ԱՄՆ նախագահն ասել է, որ այդ ծրագրի նպատակն է փակել կորոնավիրուսի էջը և խթանել տնտեսության զարգացումը:

1.9 տրիլիոն դոլար օգնության փաթեթն ուղղվելու է պատվաստումների ազգային ծրագրի զարգացմանը, դպրոցների անվտանգ բացմանը, փոքր բիզնեսի աջակցությանը և երեխաներին տրվող մինչև 3.6 հազար ԱՄՆ դոլար նպաստներին:

Բացի դրանից՝ տնտեսությունը փրկելու ծրագրում նախատեսվում է, որ երկու երեխա և տարեկան 100 հազար դոլար եկամուտ ունեցող ընտանիքները 6.6 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար են ստանալու: Յուրաքանչյուր ամերիկացի համավարակի պատճառով որպես օգնություն 1400 ԱՄՆ դոլար է ստանալու:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա