Արտաքին 5 տարի առաջ - 22:42 16-06-2021

Բայդենը հայտարարել է, որ Պուտինը չի ձգտում Սառը պատերազմի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում Միացյալ Նահանգների հետ նոր Սառը պատերազմ սկսել: Նա նման հայտարարություն է արել Ժնևում ռուս-ամերիկյան գագաթնաժողովին հաջորդած ճեպազրույցում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չեմ կարծում, որ նա ձգտում է Սառը պատերազմի Միացյալ Նահանգների դեմ», - ասել է Բայդենը:

Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ բանակցությունների ընթացքում նա Ռուսաստանի ղեկավարին ասել է, որ նոր սառը պատերազմը «ակնհայտորեն չի բխում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ ԱՄՆ-ի շահերից»:

Հունիսի 16-ին Ժնևում կայացել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպումը: Բանակցությունները բաղկացած էին երկու մասից. նեղ և ընդլայնված ձևաչափով: Ընդհանուր առմամբ՝ հանդիպումը տևել է մոտ 4,5 ժամ։

Ավելի վաղ Բայդենը հավաստիացրել էր, որ Վաշինգտոնի օրակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

Դրանից առաջ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում վերադարձել է Սառը պատերազմի դարաշրջանը: Նրա խոսքով՝ երկու երկրների մրցակցությունը փոխվել է առճակատման ու բախման: Միևնույն ժամանակ, Մոսկվային, ինչպես խորհրդային տարիներին, մնում է միայն պատասխանել Վաշինգտոնի սպառնալիքներին։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել