Արտաքին 3 տարի առաջ - 21:00 24-03-2023

ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ պատերազմի․ Ջոն Քիրբի

Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված հակամարտության չի ձգտում: Այս մասին ամերիկացի պաշտոնյան ասել է CNN-ին տված հարցազրույցում։

«Մենք չենք փնտրում Իրանի հետ պատերազմ, մենք չենք փնտրում զինված հակամարտություն այս երկրի հետ, կամ մեկ այլ պատերազմ տարածաշրջանում»,- ասել է նա։

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ Սիրիայում ամերիկյան հարվածների նպատակն էր երկրում ամերիկյան անձնակազմի պաշտպանությունը:

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ ենթադրյալ իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայում կոալիցիայի ռազմաբազայում գտնվող տեխնիկական սպասարկման օբյեկտին, որի հետևանքով զոհվել է ամերիկացի 1 պայմանագրային զինծառայող: Դեպքի հետևանքով, ըստ հրապարակումների, վիրավորվել է ամերիկացի 1 պայմանագրային զինծառայող և 5 զինվորական, ի պատասխան ամերիկյան կողմն ավիահարվածներ է հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից վերահսկվող օբյեկտների:

Նշվում էր, որ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 8 շիա մարտիկ, որոնք կռվում էին սիրիական զորքերի կողմից։ Ամերիկյան հարվածներից հետո իրանամետ շիա կազմավորումների մարտիկները մի քանի հրթիռ են արձակել ԱՄՆ-ի ռազմակայանի վրա, որը գտնվում է Սիրիայի Դեր Զորի նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի մոտ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը