Արտաքին 1 ամիս առաջ - 23:50 23-09-2026

Որքան շատ ազատություն ունի Պուտինը, այնքան ավելի վտանգավոր է դառնում աշխարհը մյուսների համար․ Զելենսկի

Որքան շատ ազատություն ունի Պուտինը, այնքան ավելի վտանգավոր է դառնում աշխարհը մյուսների համար, ասում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Վերջերս Պուտինը կրկին խոստացավ Ամերիկայի նախագահի ներկայացուցիչներին, որ կգրավի Դոնեցկի շրջանը և հայտարարեց, որ իրեն ևս մի քանի ամիս է պետք։ Սա, հավանաբար, 17-րդ կամ 18-րդ նման խոստումն է հինգ տարվա ընթացքում։

Ռուսաստանը դժգոհություններ ունի մեր հարևան Մոլդովայից։ Այն անընդհատ սպառնում է Լեհաստանին և Բալթյան երկրներին։ Ռուսաստանը հարգանք չի ցուցաբերում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ։ Եվ, ցավոք, Սիրիայի և ամբողջ Աֆրիկայի ժողովուրդը նույնպես շատ լավ գիտի, թե ովքեր են ռուս մարդասպանները։
Ինչ-որ բան միշտ խանգարում է նրան պարզապես ասել. «բավական է»։

Ինչ-որ բան միշտ խանգարում է նրան խոստովանել, որ իր սեփական տարածքի 17 միլիոն, 17 միլիոն քառակուսի կիլոմետրը, որը միջազգային ճանաչում ունի բոլորիդ կողմից, պետք է բավարար լինի այս մարդու համար։ Պուտինը միշտ փնտրում է մեկին, ով կօգնի նրան ավելի շատ սպանել, ավելի շատ մարդ սպանել յուրաքանչյուր կիլոմետր հողի համար և ավելի շատ տարածք գրավել»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie