Արտաքին 5 տարի առաջ - 21:41 10-06-2021

Թուրքիան և Ուկրաինան հերթական համաձայնությանն են եկել

Ինչպես գրում է ermenihaber.am-ը, Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի հրամանատար Ահմեթ Քենդիրը հանդիպում է ունեցել Ուկրաինայի սահմանային պահպանության ծառայության ղեկավար Սերգեյ Դեյնեկոյի հետ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի սահմանային պահպանության ծառայությունը:

Կողմերը համաձայնության են եկել Սև ծովի՝ իրենց պատկանող գոտիներում համակարգված վերահսկողություն իրականացնելու և համատեղ որոնողափրկարարական վարժանքներ կազմակերպելու հարցում:

Քենդիրը և Դեյնեկոն քննարկել են սևծովյան տարածաշրջանի ծովային երթևեկությանն ուղղված առկա սպառնալիքներն ու մարտահրավները, երկրների ծովային սահմանների ներկա վիճակը և երկու հաստատությունների համագործակցության մի շարք հարցեր:

Նշվում է, որ վերսկվելու են նաև թուրքական և ուկրաինական նավերի բարեկամական այցերը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews