Արտաքին 2 տարի առաջ - 21:59 30-04-2024

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ անդամ երկրների հետ հանրային առողջապահության ոլորտում համագործակցության համաձայնագրից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Գերագույն Ռադայում երկրի Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

«Ուկրաինան դուրս է եկել հանրային առողջապահության ոլորտում համագործակցության համաձայնագրից, որը ստորագրվել է 1992 թվականի հունիսի 26-ին Մինսկում»,- գրել է Մելնիչուկը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան նմանապես դուրս է եկել 2003 թվականի սեպտեմբերի 18-ին Յալթայում և 2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված փոփոխությունների և լրացումների մասին արձանագրություններից՝ նշված համաձայնագրի շրջանակում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին