Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 07-03-2025

Աննա Հակոբյանի կնքած պայմանագիրը ի՞նչ պիտի լինի․ ինչ իր ամուսինը, ինչ իր կնքած պայմանագիրը․ հարցում

Մատենադարանի և «Իմ Քայլը» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ միավորելով ուժերը կրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում: Այս մասին հայտնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը։

Հուշագրի շրջանակում նախատեսվում են համատեղ ծրագրերի իրականացում, մասնագիտական վերապատրաստումներ, հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև փոխադարձ աջակցություն մշակութային և կրթական նախաձեռնություններին, մասնավորապես՝ Կատարի «Կատարա» Մշակութային հիմնադրամի հետ Մատենադարանում Արաբերեն ձեռագրերի վերականգնման և հետազոտման ծրագրերի իրականացման շուրջ, որի վերաբերյալ քննարկումներ էին եղել նախորդ տարի հիմնադրամի պատվիրակության՝ Մատենադարան կատարած այցի շրջանակում։

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքում և թեմայի հետ կապված անցորդներին հարց ուղղել․ «Ըստ ձեզ՝ ինչպես են համագործակցելու Աննա Հակոբյանի հիմնադրամը և Մատենադարանը»։

Հարցվածներից ոմանք չէին ճանաչում ո՛չ Աննա Հակոբյանին, ո՛չ էլ վերջինիս հիմնադրամը։

«Գիտեմ, որ Նիկոլի կինն ա։ Նրանք ինչ ուզում, անում են»,- ասաց մի քաղաքացի։ Մեկ այլ քաղաքացու խոսքով էլ՝ Աննա Հակոբյանը շատ լավ կին է, բայց դժվարացավ նշել, թե այդ համագործակցությունը ինչ կտա հասարակությանը։

«Աննա Հակոբյանի կնքած պայմանագիրը ի՞նչ պիտի լինի։ Ինչ իրա ամուսինը, ինչ իրա կնքած պայմանագիրը։ Դա ոչ մի արդյունք չի տա»,- ասաց հարցվածներից մեկը։

Մեկ ուրիշ կնոջ կարծիքով էլ՝ Աննա Հակոբյանը կրթված կին է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել