Ուղիղ եթեր
8 ժամ ջուր չի լինելու
copy image url

8 ժամ ջուր չի լինելու

Ներքին 3 տարի առաջ - 09:49 08-06-2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջանի 30-317 շենքերի և հանրային բաժանորդների, ինչպես նաև Վանատուր թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: