Ներքին 5 տարի առաջ - 18:10 30-05-2021

Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրել է բանավեճի

ՀՀ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Ապարանի գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին բանավեճի հրավիրելու մասին: Ինչից հետո հավելել է. «Կգաք, դեմ դիմաց կկանգնենք, ու կխոսենք, և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչու եք Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել»:

Նա ընդգծել է, որ արդեն քանի օր է ԼՂ հակամարտության վերաբերյալ գնահատականներ և փաստեր է հրապարակում, և դրանց որևէ բովանդակային հակադարձում չի եղել: «ՀՀ բոլոր նախկին ղեկավարները պետք է արձագանքեն դրան: Այդ բանավեճի ժամանակ կերևա ամեն ինչ»:

Բացի այդ նա նկատել է, որ ԱԺ հունիսի 20-ի ընտրությունները շատ լավ առիթ են, որպեսզի ՀՀ քաղաքացին քաղաքացիական վրեժ լուժի 1996 թվականից ի վեր կեղծված ընտրությունների համար, որտեղ խլվել է քաղաքացու ձայնը: Ըստ նրա՝ քաղաքացին պետք է վերահաստատի իր իշխանությունը, ինչի համար անհրաժեշտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանա ընտրողների ձայների 60 տոկոսը: Փաշինյանի կարծիքով այդ ընտրությունները բարդ են լինելու, քանի որ մասնակցում են Երրորդ հանրապետության բոլոր նախագահները, և երրոդ հանրապետության պատմության գնահատականը կախված է այդ ընտրություններից:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ