Արտաքին 5 տարի առաջ - 16:44 27-05-2021

Բաշար ալ-Ասադը հաղթելու է ընտրություններում. փորձագետ

Մայիսի 26-ին Սիրիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։

Նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն են առաջադրել Բաշար ալ-Ասադը, կառավարության նախկին անդամներ Աբդալա Սալում Աբդալան և Մահմուդ Ահմեդ Մարեին:

Վերջիններս առաջադրվել են իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ոչ մեծ ընդդիմադիր կուսակցությունների կողմից։

Տեղեկացնենք, որ ընտրություններն անցկացվել են միայն այն շրջաններում, որոնք գտնվում են պաշտոնական Դամասկոսի վերահսկողության ներքո։

ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանը, մեկնաբանելով սիրիական իրավիճակը, նախ նշեց, որ այս ընտրությունները հակամարտությունից ի վեր նախագահական երկրորդ ընտրություններն են:

Սիրիայում հակամարտությունից ի վեր առաջին ընտրություններն ընթանում էին բավականին լարված պայմաններում և անցկացվում էին այն տարածքներում, որտեղ հնարավոր էր ընտրություն անցկացնել:

Այդ ժամանակ ընտրությունների արդյունքները դրական էին գործող նախագահ Բաշար Ասադի համար, քանի որ նա ստացել էր ձայների մեծամասնությունը:

Անդրադառնալով երեկվա ընտրություններին՝ մասնագետը նշեց, որ, ըստ լրատվամիջոցներում տարածված տեղկութունների, գրանցվել է ընտրություններին աննախադեպ մասնակցություն:

«Ակնհայտ է, որ Բաշար Ասադը հաղթելու է ընտրություններում , քանի որ մյուս երկու թեկնածուները չունեն այն հեղինակությունն ու ազդեցությունը, որն ունի Բաշար Ասադը»

Սարգիս Գրիգորյանը ևս մեկ անգամ փաստեց, որ ընտրություններն անցկացվում են Սիրիայի համար շատ ծանր պայմաններում , այն ընթացել է երկրի ոչ բոլոր տարածքներում, քանի որ կան հատվածներ, որոնք ընդդիմության վերահսկողության տակ են և այնտեղ նույնպես զգալի թվով մարդիկ են ապրում, որոնք չեն մասնակցել ընտրություններին:

Մասնագետը արձանագրեց նաև, որ ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի և բախումների:

Հարկ է հիշեցնել, որ միջազգային հանրությունը ընտրությունների օրինականությունը չի ճանաչում։

Այդ առիթով համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարն ու Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարները՝ քննադատելով Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացումը՝ նշելով, որ դրանք չեն կարող ազատ և արդար համարվել։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»