Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 19:05 26-05-2021

Շվեյցարիան տեղյակ չէ Ryanair սպառնալիքի մասին

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հայտնել է, որ իրենք ոչինչ չգիտեն մայիսի 23-ին Մինսկի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի պայթյունի սպառնալիքի մասին: Հարցին, թե Շվեյցարիայից էլեկտրոնային նամակ է ստացվել, վարչության խոսնակ Պիեռ Ալեն Էլչինգերը պատասխանել է. «Շվեյցարիայի իշխանությունները տեղյակ չեն Ryanair Աթենք-Վիլնյուս չվերթում ռումբի տեղադրվանմասին»: Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ Ryanair ինքնաթիռում գտնվող ռումբի մասին հաղորդագրությունը ստացվել է Շվեյցարիայից: Նա նշել է, որ ինքը գործել է օրենքի սահմաններում, երբ ինքնաթիռը վայրէջք կատարելու հրաման է տվել Մինսկում: