Արտաքին 1 ամիս առաջ - 12:14 22-09-2026

Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է համագործակցել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման հարցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է էներգետիկ շուկայում լարվածության նվազեցմանն ու Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության ապահովմանն ուղղված ջանքերը համակարգելու պայմանավորվածության ձեռքբերման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք որոշել ենք գործել միասին՝ էներգետիկ շուկաներում լարվածությունը նվազեցնելու, Մերձավոր Արևելքում կենտրոնական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը պաշտպանելու համար»,- գրել է Մակրոնը։

Նախագահի վարկածով՝ կողմերը մտադրված են հասնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարվածների մորատորիումի։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հիմնական ընդհանուր քաղաքական բանավեճերը կսկսվեն սեպտեմբերի 22-ին։ Մեկ շաբաթվա ընթացքում Նյու Յորքում սպասվում են պետությունների և կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ և կազմակերպության անդամ պետությունների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ