Սպորտ 1 ամիս առաջ - 19:17 21-09-2026

Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը

UFC-ի նախագահ Դանա Ուայթն անդրադարձել է թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի (28-5) և հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի (24-3) միջև հնարավոր տիտղոսային մենամարտին։

Կազմակերպության ղեկավարը նշել է, որ մենամարտի կայացումը մեծապես կախված է գործող չեմպիոնի որոշումից:

«Տիտղոսայի՞ն մենամարտ։ Ամեն ինչ կախված է Գեյջիից։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ ծրագրեր նա ունի։ Այսօր նա այստեղ էր [UFC 331 մրցաշարին — խմբ.]: Տեսնենք, թե ինչ է նա մտածում այդ մասին»,- ասել է Ուայթը։

Զուգահեռաբար, մարտիկների հնարավոր դիմակայության շուրջ խոսակցությունները թեժացնում է նաև բուն կազմակերպությունը։ UFC Eurasia-ի ինստագրամյան պաշտոնական էջը հարցում է հրապարակել երկրպագուների համար՝ գրելով. «Ո՞վ է լինելու Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը»: Հատկանշական է, որ որպես պատասխանի հնարավոր բոլոր տարբերակներում նշվել է միայն Ջասթին Գեյջիի անունը, ինչն ակնհայտ ակնարկ է ապագա մենամարտի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Գեյջին UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին նվաճել է այս տարվա հունիսին՝ սենսացիոն կերպով նոկաուտի ենթարկելով վրացի Իլիա Թոփուրիային (17-1)։ Արման Ծառուկյանն իր հերթին փայլուն ելույթ ունեցավ սեպտեմբերի 20-ին կայացած UFC 331 մրցաշարում՝ հենց առաջին ռաունդում տպավորիչ նոկաուտով հաղթելով բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին (14-3)։

Նշենք, որ մինչև այս հաղթանակը հայազգի մարտիկը թեթև քաշային կարգի պաշտոնական վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը՝ ամրապնդելով տիտղոսի գլխավոր հավակնորդի իր կարգավիճակը:

Armsport

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ