Արտաքին 5 տարի առաջ - 14:20 25-05-2021

LOT և Austrian Airlines ավիաընկերությունները չեղարկել են թռիչքները Բելառուսով

Լեհական LOT և ավստրիական Austrian Airlines ավիաընկերությունները կասեցրել են թռիչքները Բելառուսի օդային տարածքով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երեքշաբթի՝ մայիսի 25-ին, լեհական ընկերությունը չեղարկել է դեպի Բելառուս չվերթը, ինքնաթիռը պետք է Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանից Մինսկ թռչեր 15:15-ին (Մոսկվայի ժամանակով՝ 16:15-ին):

Ավստրիական Austrian Airlines, ինչպես նաև Lufthansa Group-ի մյուս ավիաընկերությունները «մինչև հետագա հրահանգները» շրջանցելու են Բելառուսի օդային տարածքը:

Ավիափոխադրողի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ մինչև հետագա հրահանգներն իրավիճակն անընդհատ ուսումնասիրվելու է:

Ավելի վաղ Singapore Airlines-ը, Finnair-ը և Air France-ը ժամանակավորապես դադարեցրել էին թռիչքները Բելառուսի վրայով:

Բացի դրանից՝ Ուկրաինան մայիսի 26-ին հայտարարել է Բելառուսի հետ թռիչքների դադարեցման մասին:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի