Արտաքին 5 տարի առաջ - 21:28 15-05-2021

Բաքուն արձագանքել է Սյունիքում սադրանքի առնչությամբ ՀԱՊԿ-ին ուղղված Երևանի դիմումին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներխուժման կապակցությամբ դիմումին:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում անվանել են Երևանի գործողությունները «հարցը քաղաքականցնելու փորձ»: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովը շտապել է կապնվել Տաջիկստանի ԱԳՆ Սիրոջիդին Մուխրիդինի հետ, որը ներկայում նախագահում է ՀԱՊԿ-ը, եւ հավաստիացրել, իբրև, «ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումը չունի որևէ հիմնավորում»: Բայրամովի ներկայացմամբ՝ «Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը անհապաղ գործուղվել էր դեպքի վայր, որտեղ անցկացվել են հայ սահմանայինների հետ բանակցությունները»: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «այդպիսի միջադեպերը պետք է լուծվեն քաղաքական մեթոդներով եւ բանակցությունների ճանապարհով»:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան

Ձեզ գուցե հետաքրքրի