Ավելին 5 տարի առաջ - 22:43 12-05-2021

Բեն Աֆլեկի լավագույն ընկերը մեկնաբանել է Լոպես-Աֆլեկ սիրավեպը

Վերջերս համացանցում ամենաքննարկվող նորությունը 51-ամյա Ջեննիֆեր Լոպեսի և 48-ամյա Բեն Աֆլեկի վերամիավորման շուրջ է:

Նրանց կողմից այդ նորությունը չի հաստատվել և չի ժխտվել: Բաժանումից երկար տարիներ անց Աֆլեկին և Լոպեսին միասին նկատում են հաճախ: Միայն օրեր առաջ պարզվել է, որ նրանք մեկնել են հանգստի:

Բազմաթիվ հետևորդներ հետաքրքրված են արդյո՞ք այդ հարաբերությունները սիրային են, թե ընկերական: Իրավիճակը մեկնաբանել է Աֆլեկի ամենամտերիմ ընկերներից Մեթ Դեյմոնը:

Վերջինս հեռուստաեթերի ընթացքում իրեն ուղղված հարցին, թե ինչ է մտածում այդ մասին, պատասխանել է. «Աշխարհում եղած խմիչքներն այնքան շատ չեն, որ ստիպեն ինձ ինչ-որ բան խոստովանել»:

Չցանկանալով բացահայտել ընկերոջ գաղտնիքը՝ Դեյմոնը ստիպված է եղել պատասխանել: Նա հայտնել է, որ առաջին անգամ հաղորդավարից է լսում այդ նորությունը. «Հետաքրքիր պատմություն է: Եվ եթե դա ճիշտ է, ես միայն ուրախ եմ: Ես նրանց երկուսին էլ շատ եմ սիրում»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ