Արտաքին 5 տարի առաջ - 13:00 08-05-2021

Արևմտյան դեսպանատները չեն հասցնում Քաբուլից դուրս գալ

Եվրոպան ԱՄՆ-ին խնդրում է դանդաղեցնել Աֆղանստանից զորքերի դուրսբերման ընթացքը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Ոչ բոլոր երկրներն են հասցնում իրենց դիվանագետներին դուրս բերել երկրից։ Եվ եթե ամերիկացիները դուրս գան Քաբուլից, ապա թալիբների կողմից գրավելու դեպքում մայրաքաղաքից դուրս գալը հեշտ չի լինի։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Աֆղանստանում ոչ մի ամերիկացի զինվոր չի մնա: Սակայն զինծառայողների մեծ մասը տուն է կվերադառնալու ավելի վաղ՝ Անկախության օրը, որը երկիրը նշում է հուլիսի 4-ին: Հենց այդ նույն օրվանից թուրքերը ցանկանում են դուրս բերել իրենց զորքերը, որոնք հսկում են Քաբուլի օդանավակայանը։ Ստացվում է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Աֆղանստանի մայրաքաղաքը կդառնա վտանգավոր:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ն Գերմանիային արդեն խոստացել Է անհրաժեշտության դեպքում հուլիսին զորքերի դուրսբերումը երկու շաբաթով երկարացնել: Սակայն օդանավակայանի պահպանության հարցը մնում է չլուծված։ Լրագրողները ենթադրում են, որ դա կարող են անել օտարերկրյա վարձկանները։ Բայց առանց կանոնավոր բանակի ուժային աջակցության հազիվ թե որևէ մեկը այդ քայլին գնա:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից