Երևան +14°
Արտաքին 2 տարի առաջ - 09:23 11-03-2022

Ռիգայում և Վիլնյուսում վերանվանվել են փողոցները, որտեղ գտնվում են ՌԴ դեսպանատները

Ռիգայում վերանվանել են փողոցը, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատունը. այն այժմ կոչվում է Ուկրաինայի Անկախության փողոց։

Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչն իր Twitter-ում գրել է. «Այսուհետ Ռուսաստանի դեսպանատան հասցեն կլինի Ուկրաինայի անկախության փողոց, շենք 2։ Այդպես է որոշել Ռիգայի քաղաքային խորհուրդը»։

Ավելի վաղ Վիլնյուսում ՌԴ դեսպանատան հասցեն վերանվանվել է Ուկրաինայի հերոսների փողոց, շենք 2։