Արտաքին 3 տարի առաջ - 18:20 06-04-2023

Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնել են բացել դեսպանատները և հյուպատոսությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Պեկինում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալբին Ֆարհան բեն Աբդուլլահ Ալ Սաուդի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, կողմերը հադիպումից հետո համատեղ հայտարարություն են ընդունել։

Հաղորդվում է, որ համատեղ հայտարարությամբ կողմերն ընդգծել են Պեկինի համաձայնագրի իրականացումը շարունակելու անհրաժեշտությունը՝ փոխվստահության ոլորտներն ընդլայնելու և տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման խթանման համար: Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները նշել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման կարևորությունը։

Իրանի արտաքին գործերի նախարարության տելեգրամյան ալիքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են համաձայնեցված ժամկետներում Թեհրանում և Էլ Ռիադում դեսպանատները, ինչպես նաև Ջիդայում ու Մեշհեդում հյուպատոսությունները բացելու վերաբերյալ։ Բացի այդ կողմերը համաձայնության եկել ավիահաղորդակցության վերականգնման, վիզաների տրամադրման վերաբերյալ։

Բացի այդ Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները միմյանց հրավիրել են այցելել երկու երկրների մայրաքաղաքներ։


Հիշեցնենք, որ ինտենսիվ բանակցություններից հետո Իրանը և Սաուդյան Արաբիան մարտի 10-ին համաձայնվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել դեսպանատներն առավելագույնը երկու ամսվա ընթացքում: Իրանի հարևան արաբական երկրները գոհունակությամբ են ընդունել տարածաշրջանային երկու խոշոր երկրների մերձեցումը:



Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից