Արտաքին 5 տարի առաջ - 16:49 04-05-2021

Իրանում մահացել է շվեյցարացի դիվանագետը

Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան բարձրաստիճան աշխատակիցը մահացել է՝ ընկնելով այն բարձրահարկ շենքից, որտեղ ինքը բնակվում էր (չի նշվում ՝ կինը ընկել է տանիքի՞ց, թե՞ պատուհանից): ILNA-ի հաղորդմամբ՝ նա ապրում էր 18-րդ հարկում:

Ինչպես նշում է BBC- ն, հղում անելով Mehr գործակալությանը, 51-ամյա կինը դեսպանության առաջին քարտուղարն էր: Նրա անունը չի նշվում։

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ իրենց աշխատակիցը մահացել է դժբախտ պատահարի արդյունքում:

Շվեյցարիան Իրանում ներկայացնում է ԱՄՆ-ի հետաքրքրությունները 1979 թ․ իսլամական հեղափոխությունից հետո, երբ Թեհրանն ու Վաշինգտոնը խզեցին բոլոր կապերը։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
22:39 Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո