Արտաքին 2 տարի առաջ - 17:14 23-11-2023

Ադրբեջանցի դիվանագետը Սաֆարովի արտահանձնումը «մարդասիրական և վեհանձն քայլ» է համարում

Հունգարիայում Ադրբեջանի նախկին դեսպան Վիլայաթ Գուլիևը, ով ներկայումս զբաղեցնում է Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը, 2012 թվականին ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջան որակել է որպես երկուստեք «մարդասիրական և վեհանձն քայլ»: Այս մասին նա ասել է ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Գուլիևը շեշտել է, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ժամանակ, որն իրականացվել է գաղտնի եղանակով, պետական գաղտնիքի որևէ հանգամանք չի եղել։

«Պարզապես երկու բարեկամ երկրների ղեկավարներ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Եվրոպայի խորհրդի ընդունած միջազգային կոնվենցիայի հիման վրա, հայրենիք են վերադարձրել ադրբեջանցի սպային, ով հունգարական բանտում էր։ Ադրբեջանում նա պետության ղեկավարի հրամանով ներում է ստացել, քանի որ կրել է պատժի մի մասը»,- նշել է նա։

Վերջինիս խոսքով՝ այդ հարցում ոչ մի գաղտնի գործարք չի եղել․

«Ոչ մի գաղտնի գործարք չի եղել, չէր էլ կարող լինել, թեպետ մեր ընդդիմադիր մամուլը փորձել է այն ժամանակ թարմ հետքերով այդպես ներկայացնել տեղի ունեցածը: Ես կարող եմ լիովին վստահորեն ասել, որ գաղտնի գործարք չի եղել, քանի որ անմիջական մասնակցություն եմ ունեցել այս գործընթացին»:

Դիվանագետը հայտնել է, որ Սաֆարովի արտահանձնման ավարտից անմիջապես հետո Հեյդար Ալիևի հիմնադրամն՝ ի նշան «Ադրբեջանի ժողովրդի երախտագիտության՝ բարեկամ Հունգարիայի ժողովրդին», Բուդապեշտի 12-րդ թաղամասում կառուցել է տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար հատուկ դպրոց՝ հանրակացարանով: «Մեր դեսպանատունը հոգացել է դպրոց-հանրակացարանի մասին։ Այս ավանդույթը շարունակվում է նաև այսօր», - ասել է Վիլայաթ Գուլիևը:

Հիշեցնենք, որ Սաֆարովը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով Բուդապեշտում անցկացվող անգլիալեզու դասընթացներին, որտեղ 2004 թվականին սպաների հանրակացարանում գիշերը կացնով սպանել է անկողնում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006 թվականին հունգարական դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: 2012-ին նրան արտահանձնել են Ադրբեջան, որտեղ դիմավորել են որպես ազգային հերոսի։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
22:46 Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս. կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասին. Ազատություն