18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են պատվաստվել անվճար
copy image url

18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են պատվաստվել անվճար

Ներքին 3 տարի առաջ - 15:16 04-05-2021

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից:

Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00:

Անհրաժեշտ է նախապես զանգահարել պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար:-