Արտաքին 5 տարի առաջ - 12:15 04-05-2021

ԱՄՆ-ն կայունության է ձգտում Ռուսաստանի հետ հարաբերություններում. Էնթոնի Բլինքենի հայտարարությունը

ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը գերադասում է կայուն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, եթե Մոսկվան նույնպես նման ցանկություն հայտնի:

«Մենք չենք ձգտում էսկալացիայի: Ընդհակառակը, մենք կգերադասեինք ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ: Եվ եթե Ռուսաստանը սկսի շարժվել այդ ուղղությամբ, ապա մենք նույնպես նման ձևով կվարվենք»,- ասել է նա Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավորություն կունենա «ուղղակիորեն խոսելու այդ մասին, երբ անձամբ կհանդիպի նախագահ Պուտինի հետ»:

Պետդեպարտամենտի ղեկավարը պարզաբանել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ որոշում է ընդունելու՝ կախված այն բանից, թե ինչպես է վարվելու Մոսկվան:

Բլինքենը հիշեցրել է՝ ԱՄՆ նախագահը քանիցս ասել է, որ պատրաստ է խստորեն հակազդել ՌԴ-ին, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում:

Գագաթնաժողովի մասին որոշում առայժմ չի ընդունվել, բայց «Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ, Կրեմլը դրա անցկացումը հնարավոր է համարել ամռան սկզբին:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ