Մամուլ 5 տարի առաջ - 10:00 13-02-2021

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՎԱՏԱՎՈՐ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԵՂՎԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՄԱՆ «ԱՆԱՐԴԱՐ» ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ. ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ լուրեր տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նոր ցուցակով մասնակցել հաջորդ ընտրություններին, որտեղ չի լինի հին գվարդիան՝ ԲՀԿ-ի կարկառուններ Նաիրա Զոհրաբյանը, Գեւորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, դրանից հետո սկսեցին համառ լուրեր շրջանառվել, որ նշված երեք պատգամավորները հնարավոր է լքեն ԲՀԿ խմբակցությունը։

Ծառուկյանի հավատավոր զինակիցները նեղվել են իրենց նկատմամբ նման «անարդար» վերաբերմունքից։ Հնարավո՞ր է նման բան․ երեկ հարցրինք Նաիրա Զոհրաբյանին։ Նա ասաց․ «Ինձ զարմացնում է, որ տարբեր քաղաքական ուժեր, անձինք, երկրի համար կարեւորագույն օրակարգերը մոռացած, զբաղված են Նաիրա Զոհրաբյանի անձով։ Ի հիասթափություն շատ-շատերի, Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները հրաշալի են, ո՛չ աշխատանքային, ո՛չ մարդկային խնդիր չկա։ Եվ ես ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մտադրություն եւ ցանկություն չունեմ»։

Ինչ վերաբերում է հաջորդ ԱԺ «ցուցակին», Զոհրաբյանն ասաց, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է, եւ իր համար հիմա առավել կարեւոր խնդիրներ կան՝ ռազմագերիների, անհետ կորածների եւ Արցախում հումանիտար ճգնաժամի խնդիրը․ «Այս խնդիրներով ես, ի դեպ, դիմել եմ հումանիտար տարբեր կազմակերպությունների եւ երկուշաբթի Պետդումայի հրավերով կլինեմ Մոսկվայում, կունենամ տարբեր հանդիպումներ, որոնց օրակարգում է լինելու ռազմագերիների խնդիրը։ Իսկ նրանց, ում հետեւողականորեն հանգիստ չի տալիս իմ անձը, եւ փորձում են իմ շուրջ արհեստական աղմուկ եւ սենսացիա փնտրել, խորհուրդ կտամ սառը հյութ խմել՝ իմ անձի հանդեպ անհասկանալի բարդույթներից եւ կախվածություններից ազատվելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին