Ներքին 5 տարի առաջ - 16:55 29-01-2021

ԲԱՆԱԿԻ ՈՐԵՎԷ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՈՉ ԱՅՍ, ՈՉ ՆԱԽՈՐԴՈՂ ՕՐԵՐԻՆ ՉԻ ԳԵՐԵՎԱՐՎԵԼ. ԱՀ ՊԲ

ԱՀ պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածե, որում ասվում է․

«Վերջին շրջանում համացանցում կրկին տարածում են գտնում բանակին առնչվող նյութեր, որոնք չունեն որևէ իրական հիմք, ամբողջովին մտացածին են և նպատակ ունեն արատավորել հետպատերազմական բարդ պայմաններում իր խնդիրը կատարող կառույցի հեղինակությունը: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊԲ-ից:

Մասնավորապես, համացանցի տարբեր օգտատերեր տարածում են տեղեկատվություն իբր թե 15 հայ զինվորի գերեվարվելու մասին, 44-օրյա պատերազմի որոշ դրվագների, պատերազմին հաջորդած դիրքային փոփոխությունների հետ կապված՝ շահարկվում է նաև Ն զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի անունը:

Հաշվի առնելով ժողովրդի զգայունությունը բանակին առնչվող ցանկացած նորության նկատմամբ՝ կրկին հավաստում ենք, որ բանակի որևէ զինծառայող ոչ այս, ոչ նախորդող օրերին չի գերեվարվել, պատերազմի ընթացքում գնդապետ Գ.Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասը առաջադրված խնդիրները կատարել է բացառապես վերադաս հրամանատարության հրամանների և ցուցումների հիման վրա, մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին չի հանձնել նույնիսկ մեկ դիրք, իսկ պատերազմից հետո հետ քաշվելը /նաև այնպիսի տարածքներից, որտեղ եղել են հրամանատարական կետեր և ամրաշինական կառույցներ/ պայմանավորված է եղել եռակողմ հայտարարության դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ:

Մեր գործընկերներին ու համաքաղաքացիներին խնդրում ենք փոքր ինչ ավելի պատասխանատու լինել սեփական խոսքի նկատմամբ: Հաշվի առնելով, որ նման ստահոտ լուրերի տարածումը բնավ չի նպաստում հայրենիքի պաշտպանունակության ամրապնդմանը»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից