Արտաքին
Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա ինչո՞ւ է միլիոնավոր դոլարների զենք գնում. Ալիև
19:00 19-05-2023
Ալիևի համոզմամբ՝ Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերումը նոր սպառնալիքներ է ստեղծում։ Նա շեշտել է, որ այս քաղաքականությունը տարածաշրջանի համար կարող է հանգեցնել նոր սպառնալիքների։
Ադրբեջանը փորձում է լուրջ հաջողությունների հասնել, քանի որ վստահ չէ, որ Նիկոլը երկար կմնա իշխանության. Գառնիկ Դավթյան
18:00 19-05-2023
Oragir.News-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը նշում է՝ բանակցությունների ներկայիս ընթացքն ավելի ընդգծվեց, երբ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերընտրվեց։
Էրդողանն իրեն բռնապետ չի համարում, քանի որ անցել է երկրորդ փուլ
17:00 19-05-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ինքը բռնապետ չի, քանի որ անցել է ընտրությունների երկրորդ փուլ, այն դեպքում երբ իր քաղաքական ուժը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։
Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցում եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն. Լավրով
16:00 19-05-2023
Լավորվը հայտարարել է՝ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա։
Ղարիբաշվիլին վերահաստատել է՝ ՌԴ-ի հետ չվերթների վերականգնումը բխում է Վրաստանի շահերից
15:00 19-05-2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերահաստատել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ավիահաղորդակցության վերականգնումը բխում է երկրի ազգային քաղաքականության նպատակներից և շահերից։
Բայրամովը կարծում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում առկա է դրական դինամիկա
14:00 19-05-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններում առկա է դրական դինամիկա։
ԱՄՆ-ն սկսել է լրջորեն անհանգստանալ ռուս-իրանական երկաթուղու կառուցմամբ․ Վեդանտ Պատել
23:30 18-05-2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Վաշինգթոնը սկսել է անհանգստանալ Ռեշտ-Աստարա երկաթուղու նոր հատվածի կառուցմամբ:
Քըլըչդարօղլուն խոստանում է ընտրվելու դեպքում երկրից վտարել բոլոր փախստականներին
22:30 18-05-2023
Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլչդարօղլուն խոստացել է, որ իշխանության գալու դեպքում երկրից կվտարի բոլոր փախստականներին։
Ստոլտենբերգը հայտնել է, ոչ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա դաշինքի անդամ
21:30 18-05-2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի բոլոր անդամները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա ռազմական կառույցի անդամ։
Թուրքիայում նախագահի ադրբեջանցի թեկնածուի դիրքորոշումը երկրորդ փուլում կարող է վճռորոշ լինել
20:30 18-05-2023
Թուրքիայում ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ այս օրերին Թուրքիայում ամենից շատ քննարկվող հարցն այն է, թե ընտրությունների արդյունքում երրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Սինան Օղանը ում կաջակցի։
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Էրդողանին և հաջողություն մաղթել երկրորդ փուլում
18:00 18-05-2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ադրբեջանցի պատգամավորների համոզմամբ՝ Թուրքիայում ընտրությունները կայացել են թափանցիկ և ժողովրդավարական
17:15 18-05-2023
Ադրբեջանի մելիսի պատգամավորները հայտնել են, որ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցել են ժողովրդավարական և թափանցիկ պայմաններում։
Մոսկվայում մայիսի 19-ին նախատեսված է Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպում․ ԱԳՆ
16:43 18-05-2023
Նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ:
Ինչո՞ւ պետք է դառնամ նախարար, երբ կարող եմ լինել փոխնախագահ. Սինան Օղան
16:30 18-05-2023
Թուրքիայի ընտրություններում ծագումով ադրբեջանցի թեկնածու Սինան Օղլանը երկրորդ փուլում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին աջակցելու համար պահանջում է երկրի փոխնախագահի պաշտոնը։
ՀԱՊԿ-ի անդամ երկրները բավականաչափ ուժ ունեն, որպեսզի չմասնատվեն. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար
15:45 18-05-2023
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կարծում է, որ կազմակերպության անդամ երկրները բավականաչափ ուժ ունեն, որպեսզի չմասնատվեն։
Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը ևս երկու ամսով երկարաձգվել է. Էրդողան
15:00 18-05-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը երկարաձգվում է ևս երկու ամսով։
Չավուշօղլուն հերթական անգամ քննադատել է Քըլըչդարօղլուի հակառուսական հռետորաբանությունը
14:15 18-05-2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ քննադատել է երկրի ընդդիմության նախագահի Քեմալ Քըլըչդարօղլին՝ իր հակառուսական հռետորաբանության համար։
ՌԴ-ն մեկ տարի առաջ պատրաստ էր անբարենպաստ պայմաններով Ուկրաինայի հետ համաձայնագիր կնքել. Լուկաշենկո
13:30 18-05-2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախորդ տարի գարնանը Ռուսաստանը պատրաստ էր Ուկրաինայի հետ անբարենպաստ պայմաններով համաձայնագիր կնքել։
Էրդողանի վերընտրվելը մեզ համար ցանկալի չէ, նրա իշխանության օրոք մենք շատ հարվածներ ենք ստացել
10:53 18-05-2023
Եթե ընտրվի Էրդողանը, ամեն ինչ մնալու է նույնը, կամ իրավիճակը մեզ համար կարող է միայն վատանալ։
Էրդողանը կեղծ համաշխարհային առաջնորդ է, որը կողմնորոշված է դեպի Ռուսաստան. Քըլըչդարօղլու
21:30 17-05-2023
Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ գործող նախագահ Էրդողանը կեղծ համաշխարհային առաջնորդ է, որը կողմնորոշված է դեպի Ռուսաստան։
ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկել է հրաժարվել ռուսական ռազմաբազայից և ռուս սահմանապահներից․ Լավրով
20:40 17-05-2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է հրաժարվել ռուսական ռազմաբազայից ու ռուս սահմանապահներից:
Բրյուսելյան հանդիպումը կառուցողական և իրական արդյունքներ չի տվել․ Զախարովա
20:00 17-05-2023
Մարիա Զախարովան կարծում է, որ Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումը կառուցողական և իրական արդյունքներ չի տվել։
Թուրքիայի քրդամետ կուսակցությունները վերահաստատել են իրենց աջակցությունը Քըլըչդարօղլուին
19:00 17-05-2023
Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» և «Կանաչ ձախ» կուսակցությունները վերահաստատել են իրենց աջակցությունը ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։
Ստամբուլն ու Անկարան կրկին մերժել են Էրդողանին. Թուրքիայի խոշոր քաղաքներում առաջատարը Քըլըչդարօղլուն է
18:00 17-05-2023
Թուրքիայում մայիսի 14-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները շարունակվում են ուսումնասիրվել մասնագիտական շրջանակների կողմից։