Արտաքին 1 ամիս առաջ - 22:20 08-10-2026

ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը անվանել է սուր խնդիր։

ՌԴ առաջնորդն Իրանի նախագահի հետ զրույցում շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ օգնելու Իրանին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի կարգավորման հարցում, միաժամանակ շեշտել՝ Ռուսաստանը տեղյակ է, որ Իրանը իրական փորձեր է անում՝ ավարտելու Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտությունը։

Նշվել է, որ ՌԴ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի արդյունքներով աճել է ավելի քան 21%-ով, և այս միտումը ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում պահպանվում է։

Ըստ Պուտինի՝ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները զարգանում են դրական հունով։ ՌԴ նախագահը խնդրել է լավագույն մաղթանքները փոխանցել Մոջթաբա Խամենեիին։

Ամենից շատ դիտված