Արտաքին 2 տարի առաջ - 14:42 04-11-2023

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությանը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի շուրջ:

Կողմերը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է կրակի արագ դադարեցման և տուժած քաղաքացիական բնակչությանը անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- նշվում է ՌԴ արտաքին գործերի գերատեսչության հաղորդագրության մեջ:

Լավրովը իրանցի գործընկերոջը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լարվածության թուլացմանն ուղղված ՌԴ ջանքերի մասին: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հրատապ հարցերի:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում