Արտաքին
Ջոնսոնը սահմանել է հակառուսական պատժամիջոցներ. Սառեցվել են Տիմչենկոյի և Ռոտենբերգների ակտիվները
18:34 22-02-2022
Բրիտանիան որոշել է սառեցնել ռուս գործարարներ Գենադի Տիմչենկոյի և Ռոտենբերգ եղբայրների ակտիվները։ Նրանց նաև կարգելվի մուտք գործել Մեծ Բրիտանիա։
Գերմանիան կասեցրել է «Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը՝ ի պատասխան ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման
18:17 22-02-2022
Հավաստագրումը կասեցնելու հանձնարարականը տվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ռուս-ուկրաինական հակամարտության սրման ֆոնին:
Կոլումբիան ապաքրեականացրել է մինչև 24 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը
18:01 22-02-2022
Երկրի մայրաքաղաք Բոգոտայում զանգվածային ցույցեր են անցկացվել՝ ի պաշտպանություն դատարանի որոշման։
Զելենսկին կոչ է արել չկրկնել 2008-ին Վրաստանում թույլ տված սխալները
17:42 22-02-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ անհապաղ պատժամիջոցներ սահմանել:
ԵՄ-ն որոշել է արգելել Ռուսաստանին առևտուր անել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ. Bloomberg
17:19 22-02-2022
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկները կարող են ներառել առևտրի արգելք ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ:
Պուտինը հերքել է Ռուսական կայսրության սահմանների վերականգնման մասին լուրերը
16:52 22-02-2022
«Մենք կանխատեսում էինք Ռուսական կայսրության վերականգնման մասին թեմայով շահարկումները»,- ասել է Պուտինը:
Ուկրաինան հետ է կանչել Ռուսաստանում ժամանակավոր հավատարմատարին
16:25 22-02-2022
Կիևը հետ է կանչել Ռուսաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոյին՝ խորհրդակցությունների անցկացման համար։
Մեծ Բրիտանիայում COVID-ով հիվանդացածների համար անցկացվում են հոտառության վերականգնման դասընթացներ
15:46 22-02-2022
Օգտատերերին առաջարկվում է միայն ձեռք բերել բուրավետ մոմերի հավաքածուներ՝ «հոտառության մարզումների» համար:
Էրդողանը անընդունելի է համարել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու Պուտինի որոշումը
15:16 22-02-2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու որոշումը։
Վրաստանը լրացուցիչ պարզեցնում է երկիր մուտքի կանոնները օտարերկրյա քաղաքացիների համար
14:57 22-02-2022
ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելով՝ Վրաստան կարող են այցելել բոլոր երկրների քաղաքացիները (նախկինում ցուցակը սահմանափակված էր 67 երկրով):
Սիրիան հայտարարել է ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն «որքան հնարավոր է շուտ» ճանաչելու մասին
14:41 22-02-2022
ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սիրիան երկարատև հարաբերություններ ունի Դոնեցկի ու Լուգանսկի հետ և կցանկանար խորացնել այդ հարաբերությունները:
Ալիևը ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին
14:18 22-02-2022
Այսօր երկու երկրների ղեկավարները կվարեն բանակցություններ և կստորագրեն դաշնակցային համագործակցության հռչակագիր։
Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության համար դատվող փաստաբաններն արդարացվել են
13:27 22-02-2022
Դատավարության 7-րդ նիստի ընթացքում մեղադրող կողմը անակնկալ կերպով դատարանից պահանջել է արդարացնել մեղադրյալներին:
Ղազախստանի ԱԳՆ-ն բացառել է ԼԺՀ և ԴԺՀ ՀԱՊԿ ուժեր ուղարկելու հնարավորությունը
13:08 22-02-2022
Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդին բացառել է ՀԱՊԿ ուժերի զինծառայողների Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններ ուղարկելը։
ՄԱԿ-ում հայտարարել են, որ Պուտինը «ծվեն-ծվեն է» արել Մինսկի համաձայնագրերը
12:42 22-02-2022
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի խոսքով, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը վտանգում է ՄԱԿ-ի անդամ յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը
Նավթի ռեկորդային գնաճ է գրանցվել
12:08 22-02-2022
Նավթը թանկացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշման մասին հայտարարությունից հետո։
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի սեփական միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ սպառնալիքը «դատարկ հոխորտանք չէ»
11:50 22-02-2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ուկրաինայի՝ սեփական միջուկային զենք ստեղծելու սպառնալիքը «դատարկ հոխորտանք չէ»։
ԱՄՆ-ը հայտարարել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հետ կապված ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին
11:26 22-02-2022
Կարգելվի ամերիկացիների կողմից նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը այսպես կոչված ուկրաինական ԴԺՀ և ԼԺՀ մարզերում:
Ասադն աջակցել է Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը
10:37 22-02-2022
Սիրիան պատրաստ է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները:
Մակրոնը դատապարտել է ՌԴ-ի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը և կոչ է արել ԵՄ-ի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
10:25 22-02-2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը և կոչ է արել ԵՄ-ի պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ:
Թուրքիայի ԱԳՆ-ն «անընդունելի» է անվանել Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը
10:12 22-02-2022
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումն անընդունելի քայլ է:
Հայտնվել են Պուտինի հրամանագրերի տեքստերը ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու վերաբերյալ
09:58 22-02-2022
Համաձայն հրամանագրերի, ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է «դիվանագիտական հարաբերություններ հաստատել» «հանրապետությունների» հետ:
Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
09:46 22-02-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է երկրի քաղաքացիներին՝ Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը
Ուկրաինան շարունակում է ողջ Դոնբասն իր տարածքը համարել
09:36 22-02-2022
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստը վարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը հայտարարել է, որ շուտով կդիմի ժողովրդին։