ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ռուսաստանի նավթային եկամուտները կրճատելու տարբերակներ են քննարկում. Bloomberg
copy image url

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ռուսաստանի նավթային եկամուտները կրճատելու տարբերակներ են քննարկում. Bloomberg

Արտաքին 2 տարի առաջ - 15:06 23-04-2022
ԱՄՆ-ի և Եվրամիության պաշտոնյաները քննարկում են Ռուսաստանից ԵՄ նավթի ներմուծումը սահմանափակելու և հումքի վաճառքից Մոսկվայի ստացած եկամուտը կրճատելու հնարավոր միջոցները: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Քննարկվող տարբերակները ներառում են մատակարարումների ամբողջական արգելք, գնային շեմի հաստատում և հաշվարկման մեխանիզմի օգտագործում, որը թույլ կտա խանգարել Ուկրաինայում պատերազմի սկզբից ստացվող Ռուսաստանի հասույթներին:

Bloomberg-ի աղբյուրներից մեկի խոսքով, բանակցությունների նպատակն է պարզել, թե ինչ «առավելագույն ուժեղ հարվածը» կարելի է հասցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

ԱՄՆ-ի մտավախություններից մեկն այն է, որ ԵՄ նավթի ներմուծման արգելքը կարող է հանգեցնել հումքի գների կտրուկ աճի և Կրեմլին ավելի շատ եկամուտ բերել:

Ինչպես պնդում են պարբերականի աղբյուրները, Եվրամիությունը կարող է առաջարկներ ներկայացնել արդեն հաջորդ շաբաթ ԵՄ երկրների քննարկման համար։ Bloomberg-ի զրուցակիցներից մեկի կարծիքով՝ ԵՄ երկրների համար ավելի հեշտ կլինի կոնսենսուսի հասնել նավթի ներմուծումը սահմանափակելու, քան դիզվառելիքի և այլ ապրանքների էմբարգոյի շուրջ։