Երևան +16°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:38 23-04-2022

Ռոսավիացիան երկարաձգել է թռիչքների արգելքը Ռուսաստանի հարավի 11 օդանավակայաններում

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռոսավիացիան տասներորդ անգամ երկարաձգել է թռիչքների արգելքը Ռուսաստանի հարավի 11 օդանավակայաններում, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Խոսքը Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակման մասին է։

Արգելքը սահմանվել է փետրվարի 24-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման սկսվելու օրը։ Այս անգամ գերատեսչությունը այն երկարաձգել է մինչև մայիսի 1-ը։