Արտաքին 3 տարի առաջ - 11:18 26-10-2022

ՌԴ 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարաձգվել է

«Ռոսավիացիան» կրկին երկարաձգել է թռիչքների սահմանափակման ռեժիմը, որը գործում է փետրվարի 24-ից Ռուսաստանի Դաշնության հարավում և կենտրոնական մասում գտնվող 11 օդանավակայաններում:

Քաղաքացիական ինքնաթիռները այնտեղ թռիչքներ չեն կատարի մինչև նոյեմբերի 3-ը։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:


Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները 8 ամիս ուղևորափոխադրումներ չեն իրականացնում։

ՌԴ օդային տարածքի մի մասը փակվել է քաղաքացիական ինքնաթիռների համար փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի օրը։ Այդ ժամանակից ի վեր թռիչքների սահմանափակման ռեժիմը պարբերաբար երկարաձգվում է:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան