Արտաքին
McDonalds-ը կփակի Ռուսաստանում իր բոլոր ռեստորանները
23:59 08-03-2022
McDonald's-ը որոշել է դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում և փակել բոլոր 850 ռեստորանները, ասվում է ընկերության կորպորատիվ կայքում։
Գերեվարված ռուսները կաշխատեն Ուկրաինայի տնտեսության համար. ՆԳՆ
23:20 08-03-2022
Գերի ընկած ռուս զինվորականները կաշխատեն վերականգնել Ուկրաինայի տնտեսությունը, ասել է ներքին գործերի առաջին փոխնախարար Եվգենի Էնինն ուկրաինական հեռուստաալիքների եթերում։
Պենտագոնը գնահատել է Ռուսաստանի կորուստներն Ուկրաինայի դեմ պատերազմում
22:50 08-03-2022
Ըստ Պենտագոնի տվյալների՝ Ռուսաստանի կորուստները կազմում են 2000-4000 մարդ:
Բայդենը հայտարարել է Ռուսաստանից նավթի և գազի ներմուծման արգելքի մասին
21:31 08-03-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանից երկիր ամբողջ նավթի և գազի ներմուծման արգելքի մասին։
Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարարը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
21:12 08-03-2022
Մարտի 8-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ՊՆ նախարար, պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ:
Եվրամիությունը մտադիր է մինչև 2030 թվականը հրաժարվել ռուսական վառելիքից
20:52 08-03-2022
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիությունը կկարողանա դադարեցնել կախվածությունը ռուսական հանածո վառելիքից «շատ ավելի վաղ, քան մինչև 2030 թվականը»:
CERN-ը դադարեցնում է Ռուսաստանի կարգավիճակը
20:41 08-03-2022
Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը (CERN) դադարեցնում է Ռուսաստանի՝ որպես դիտորդ երկրի կարգավիճակը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Բրիտանական BP-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ նավթագազային նոր գործարքները
20:17 08-03-2022
Բրիտանական British Petroleum (BP) նավթագազային ընկերությունը հայտարարել է Ռուսաստանից նավթ և գազ գնելու նոր գործարքները դադարեցնելու մտադրության մասին։
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հանցակիցն ազատ է արձակվել Գուանտանամոյի բանտից
19:29 08-03-2022
Պարբերականի տվյալներով՝ բանտարկյալին ենթարկել են ծեծի, սեռական նվաստացման, քնից զրկել, ստիպել երկար ժամանակ մնալ անհարմար դիրքում։ Այդ ամենի հետևանքով ահաբեկչության հանցակիցն այժմ տառապում է շիզոֆրենի
Զախարովան մեղադրել է Արևմուտքին Ուկրաինայում արմատականների ներկայությունը ցինիկորեն չճանաչելու մեջ
19:07 08-03-2022
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արևմտյան երկրներին մեղադրել է Ուկրաինայում նեոնացիստների ներկայությունը ցինիկորեն չճանաչելու մեջ:
ԱՄՆ-ը ծրագրում է հավանության արժանացնել ռուսական նավթի ներկրման արգելքը
18:57 08-03-2022
Լրագրողի խոսքով, Սպիտակ տունը ռուսական նավթի ներկրման արգելքի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա մարտի 8-ին։
Սոֆիա Ռոտարուի որդուն և թոռանը ձերբակալել են. նրանք փորձել են փախչել Ուկրաինայից
18:44 08-03-2022
Ձերբակալվածների թվում են զորակոչի տարիքի Ուկրաինայի ութ քաղաքացիներ և «ուղեկցորդը»՝ Մոլդովայի քաղաքացի։
Ուր են մեկնում փախստականները Ուկրաինայից
18:32 08-03-2022
Լեհաստանն ընդունել է ավելի քան 1,2 միլիոն փախստական, Բելառուսը՝ 453 մարդ:
KFC-ն ու Pizza Hut-ը դադարեցնում են ներդրումներն ու զարգացումը Ռուսաստանում
18:18 08-03-2022
Ընկերությունը խոստացել է մեկ միլիոն դոլար նվիրաբերել Կարմիր խաչին՝ Ուկրաինայում տուժածներին օգնելու համար։
Ես «սառել եմ» այդ հարցում. Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի մասին
18:09 08-03-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «սառել է» ՆԱՏՕ-ի հարցում այն բանից հետո, երբ Կիևը հասկացել է, որ դաշինքը պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։
ԵՄ-ն Լուկաշենկոյին անվանել է համաագրեսոր ՌԴ պատերազմում՝ ընդդեմ Ուկրաինայի
17:48 08-03-2022
Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, որն արվել է Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում:
Ուկրաինայից փախստականների թիվը հասել է երկու միլիոնի. ՄԱԿ
16:42 08-03-2022
Սա ամենաարագ զարգացող ճգնաժամն է Եվրոպայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, պնդում է կազմակերպությունը:
Ուկրաինայում թույլ են տվել «հեռակա» ամուսնություններ գրանցել զինվորականների հետ
16:18 08-03-2022
ՔԿԱԳ-ում անհրաժեշտ է ներկայացնել ամուսնության համաձայնության մասին դիմում նրանից, ով բացակայելու է արարողությանը:
Մարիուպոլի տարհանման միջանցքը հրթիռակոծվում է
15:56 08-03-2022
Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ ռուսական զորքերը սկսել են հթիռակոծել Մարիուպոլի և Զապորոժիեի միջև մարդասիրական միջանցքը։
Shell-ը հրաժարվում է ռուսական նավթից և գազից
15:12 08-03-2022
Բրիտանական նավթագազային Shell ընկերությունը դուրս է գալիս ռուսական նախագծերից և դադարեցնում ռուսական հում նավթի գնումը, հայտնել է ընկերությունը։
Ռուսաստանն առաջ չի շարժվում. Մեծ Բրիտանիայի ՊՆ
14:28 08-03-2022
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինի ստորաբաժանումները «ավելի ու ավելի են ընկնում հուսահատության մեջ» և «ուղղակի կրկնապատկում են դաժանությունը»։
Ճապոնական JCB վճարային համակարգը դադարեցնում է գործառնությունները Ռուսաստանում
14:09 08-03-2022
Ռուսաստանում արդեն թողարկված քարտերը մարտի 14-ից անհասանելի կլինեն արտերկրում։
Ռուսաստանն արգելել է արտասահմանյան բժշկական արտադրանքի արտահանումը երկրից
13:52 08-03-2022
ՌԴ կառավարությունը պատժամիջոցներին միացած երկրներից ներկրված բժշկական արտադրատեսակների արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել։
ՌԴ ԶՈՒ-ն ավիահարված է հասցրել Սումի քաղաքին. զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երկու երեխա
13:42 08-03-2022
Սումի քաղաքին ՌԴ ԶՈՒ կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։