Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:49 12-05-2022

ԱՄՆ-ն սահմանափակել է ՌԴ հրամանատարների մասին հետախուզական տվյալների փոխանցումը Ուկրաինային

ԱՄՆ իշխանությունները Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման սահմանափակումներ են մշակել։ Նոր հրահանգն ընդունվել է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների հետագա սրացումից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Փաստաթուղթն արգելքներ է դնում տեղեկատվության երկու տեսակի վրա, որով ԱՄՆ հետախուզությունը կարող է կիսվել Ուկրաինայի հետ: Առաջին արգելքը վերաբերում է այն տեղեկատվությանը, որը կարող է օգնել ուկրաինացի զինվորականներին սպանել ռուսական բարձր հրամանատարության ներկայացուցիչներին, օրինակ՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին կամ Զինված ուժերի ԳՇ պետ Վալերի Գերասիմովին:

Երկրորդ արգելքը դրվում է այն տեղեկատվության վրա, որը կարող է օգնել հարձակվել Ուկրաինայի սահմաններից դուրս ռուսական օբյեկտների վրա: Այս կանոնը ներառվել է այն մտավախության պատճառով, որ Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ին համարել նման հարձակումների մասնակից։ Այս մասին թերթին անանունության պայմանով հայտնել են Միացյալ Նահանգների նախագահի ներկայացուցիչները։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան